Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ և 6-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել