Tert.am-ը գրում է.

«Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա:

«Շրջաններում աշխատատեղերի բացակայությունը, ընկերությունների ու ուսումնական հաստատությունների մեծ մասի՝ Բաքվում գտնվելու փաստը հանգեցնում են նրան, որ մարդիկ լցվում են մայրաքաղաք։ Բացի այդ, երկրի բոլոր տրանսպորտային միջոցների 72%-ը գտնվում է Բաքվում, ինչը հանգեցնում է բազմաթիվ խցանումների։ Այս ամենը կրկին արդիականացնում է մայրաքաղաքի տեղափոխման հարցը»,- ասել է պատգամավորը haqqin.az-ին տված հարցազրույցում։

Նրա համոզմամբ՝ մայրաքաղաքը տեղափոխելը ծախսատար գործընթաց է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել