Ուշադրություն!!!
Ձեզ մի պահ շեղեմ Արցախը ուրացողը՝ դավաճան ա-դավաճան չի անիմաստ դիսկուրսից, որովհետև պարզ ա, որ նման բան անողը դավաճան էլ ա, պոռնիկի ծնունդ էլ ա ու սրա դեմ կարծես առարկողներ էլ չկան, բացի արդեն վաղուց բացահայտված դավաճան պոռնիկի ծնունդները:
Ինձ ավելի շատ հետաքրքիր ա, թե էս նույն տրամաբանության ծիրում ի՞նչ գնահատականի կարժանացնեք Ռուս Ուղղափառ Եկեղեցու էն շերտերին, որոնց թեթև ձեռամբ ՌՈՒԵ-ի «արտգործնախարար» միտրոպոլիտ Իլլարիոնը հայտարարում է, որ Արցախի հայկականությունը, ըստ էության, զուտ ժամանակավոր բնույթ կրող հարց է, իսկ Բաքվի նորանշանակ արքիմանդրիտը, որին ևս Ալիևը հերանց տնից չէր բերել, խոստանում է զբաղվել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից «զավթված» Գանձասարով, Ղազանչեցոցով, Դադիվանքով, և իր խոսքերով՝ Արցախի «ալբանական» այլ եկեղեցիներով:
Մեր ռազմավարական դաշնակցի մասով ամեն ինչ պարզ է, սենց էլիտաներով Ռուսաստանը երբ քեզ դաշնակից ա, սկի թշնամի էլ պետք չի, բայց Ռուսաստանն ու ռուսներին թողնենք մի կողմ, որովհետև, կրկնում եմ, որ ինձ հետաքրքիր ա, թե մենք սրան ի՞նչ ունենք ասելու: ՀԱԵ-ն՝ իր մասով, իրենց միակ ճշվարիտ ընդդիմություն հռչակած «Գուբերնիա» դաշինքը՝ իր մասով, տո խորդհրդավոր լռության ուխտ արած մյուս ընդդիմադիրներն էլ՝ իրենց մասով: Ասելիք չկա՞:
Ըստ իս, կարելի է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն առաջարկել, որ ցանկացած եկեղեցական հիերարխ, ով կարծում է, որ Արցախում հայկականությունը ժամանակավոր բնույթի է, իսկ եկեղեցիներն էլ՝ ալբանական, պետք է արագ սքեմը հանի, թլպատվի, տյուրբան հագնի ու գնա էն ճենճոտ Ալլահշուքյուրի հետ հինավուրձ Ադրբեջանի ու Ալբանական քրիստոնեության կոթողների մասին սիմպոզիումների մասնակցի, բայց դե էդ ես եմ ասում, մենք ենք ասում, մենք ո՞վ ենք՝ զուտ ընդդիմության ընդդիմություն: Հեսա ազգափրկիչները մեզնից լավ կշշպռեն սաղին ու սաղի պորտը տեղը կդնեն, վստահ եմ.... Իսկ դուք վստահ չե՞ք:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1283516138790800&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել