Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «միշտ» էական տարաձայնություն է զգացել ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրենց հայացքներում 2001 թվականին բունդեսթագում նրա ելույթից հետո:

«Ինձ համար միշտ պարզ էր, դեռևս երբ 2001 թվականին նա ելույթ էր ունենում բունդեսթագում, որ մեր միջև կան էական տարաձայնություններ: ՌԴ նախագահի համար Խորհրդային Միության փլուզումը ողբերգական իրադարձություն է, մենք, ընդհակառակը, ուրախություն զգացինք սառը պատերազմի ավարտին, ուրախություն՝ գերմանական և եվրոպական միությունից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մերկելը Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հույս ունեցել է Պուտինի հետ վստահելի հարաբերություններ կառուցել 2005 թվականին պաշտոնավարման անցնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել