Գրե՞լ, թե չգրել... Այդուհանդերձ, շատ ժամեր հետո, որոշեցի գրել...
Երբ երկրի Աանվտանգության խորհրդի քարտուղարն իր երկրի Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է <<հակահեղափոխության>> մեջ, անտեսելով այն ողբերգական վիճակը, որն այսօր տիրում է նաև իր հայրենի ծննդավայր Մարտունիի մատույցներում, ուզում եմ հայաբնակ աշխարհով մեկ գոռալ՝ տո այ տմարդ, դու այդ ի՞նչ ես անում, երբ Արցախում և, մասնավորապես, քո <<ծննդավայր>> Մարտունիում ապրող հայը, որը քեզնից մի քանի անգամ ավելի հայ է, քո անունը լսելուց՝ ստիպված է արդեն ամաչել... Դու վերջապես մարդ ե՞ս, տղամարդ ե՞ս, հայ ե՞ս, թե պարզապես... Ախր, դու և քո նմանները ձեր արածով ոչ թե Հայրենիք եք փրկում, ինչպես կարծում ես դու և քո համախոհները, այլ Երկիր եք կործանում... Ապացույցն այն հայրենազրկված 75 տոկոսն է, որի համար ուղղակի մեղավոր ես նաև դու: Այդքանից հետո, գիտեմ, որ աթոռդ չես թողնելու, բայց, գոնե մի քիչ խիղճ ունեցիր և, հանուն Աստծո, լռի՜ր, չնայած քո պարագայում, անգամ, լռուությունն է անզոր փրկել այն վիճակը, որում դու հայտնվել ես...
Իսկ ես համոզված եմ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ոչ թե <<հակահեղափոխական>> է, ինչպես պնդում է իր ծննդավայրից հեռացած և այն մոռացած անձը, այլ մեծատառով ՀԱՅ, ով ունի և՜ մարդկային և՜ ազգային մտածողություն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1360908040991865&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել