Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով, որոնց, Բրյուսելի պնդմամբ, Մինսկն անօրինական ճանապարհով ուղորդում է դեպի ԵՄ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կշարունակի դիմագրավել բելառուսական ռեժիմի շարունակական հիբրիդային հարձակմանը, մասնավորապես՝ հետագա պատժամիջոցներ սահմանելով ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:  

Ինչպես նշվում է, Եվրամիությունը թույլ չի տա երրորդ երկրների՝ ներգաղթյալներին քաղաքական նպատակով օգտագործելու փորձերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել