Չորս տարի առաջ այս օրերին Հայաստանը անցավ անդառնալիության կետը: Եթե Արցախը թուրքերին հանձնելու օպերացիայի մասին ֆիլմ նկարելու լինեի հենց տենց էլ կվերնագրեի՝ «Վիգե՛ն, մի րոպե՛»:
2017-ի աշնանը իշխանական ողջ բուրգում միակ քննարկվող թեման էր գալիք գարնանը տեղի ունեցող անցումը խորհրդարանական համակարգին և այդ համակարգի ապագա ղեկավարի թեկնածությունը: Նույն ժամանակահատվածում գրանտակերական համայնքի խորքերից շատ սլացիկ կերպով բուսնում է «Ռեսթարթ» ուսանողական շարժումը որը իբր թե պետք է բարեփոխեր գիտության ոլորտը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ «շարժման» միակ նպատակն էր հնարավոր ժառանգորդների շարքից հանել Վիգեն Սարգսյանին:
Ստանձնելով պաշտպանության նախարարի աթոռը Վ.Սարգսյանը հրապարակեց «Ազգ բանակ» հայեցակարգը, որի շրջանակներում նա մի քանի առանցքային բարեփոխում է նախաձեռնում, որոնք միտված էին լուծել տասնամյակներով ծառացած խնդիրները զինված ուժերում: 2017-ի փետրվարին ընդդիմության հիստերիայի ներքո ընդունվեց 1000 դրամների հիմնադրամի ստեղծման առաջարկը, հետո բերվեցին «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը: Սրան զուգահեռ քրեական գործեր էին հարուցվում բանակը թալանող սպաների նկատմամաբ:
ՌԴ տարատեսակ ռազմական ուսումնարանների շրջանավարտների դեմ հարուցվող քրեական գործերը չգիտես ինչու հարուցում են նաև արևմտյան գործակալական ցանցի զայրույթը: «Թրանսփարենսի Ինտերնեշնլի» ղեկավարը դա համեմատում է 37 թվի ռեպրեսիանների հետ, իսկ «Սորոսի» հիմնադրամը գրանտ է տալիս «Ազգ Բանակ» հայեցակարգը բառացիորեն փնովելու համար: Դե իսկ 2017-ի աշնանը իբր թե պարտադիր զինծառայության տարկետում ստանալու համար ուսանողների մի փոքր խմբակ սկսում է ակցիաների շարք, որոնք քաղաքական աջակցություն են ստանում ՔՊ-ի պատգամավորների կողմից: ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Վիգեն Սարգսյանը խայտառակ կերպով ջախջախում և քարը քարին չի թողնում թե Փաշինյանի և թե մնացած ապագա քայլառաստների ելույթներից: Զգալով որ շարժումը մարում է խաղի մեջ է մտնում Կարեն Կարապետյանը: Վերջինս բողոքավոր երիտասարդներին հրավիրում է հանդիպման ու փաստացի մեջքից հարվածում է Վիգեն Սարգսյանին, բանը նույնիսկ հասնում է վարչապետի ու ՊՆ-ի հրապարակային վեճին՝ «Վիգե՛ն, մի րոպե՛» - «Չէ, պարո՛ն վարչապետ» ծիրի մեջ:
Էդ ֆոնին բազմաթիվ այլ դրվագներ են տեղի ունենում: Միրզոյան Արարատը պնդում է, որ դժգոհ են վարչապետ Կարապետյանի աշխատանքից, բայց նրան անվստահություն հայտնել չեն ցանկանում: «ՀԺ»-ն «Ազատությունը» և այլոք սկսում են անթաքույց գովազդել Կարապետյանին ու փնովել Վիգեն Սարգսյանին: Բանակում տեղի ունեցող ապօրինությունների մասին կեղծ տեղեկատվական արշավներ են սկսում: Բանը հասնում է նրան, որ լուրեր են տարածում, որ հրամ կազմը (մասնավորապես Վ.Սարգսյանին լոյալ հրամ. կազմը) բռնաբարում է զինվորներին: Բայց ամենա կարևոր դերը վերապահված էր ՀՀԿ-ի ամենա կարկառուն անդամներին որոնք իրար հերթ չտալով անընդհատ պնդում էին, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, այլ կերպ ասած հասկացնելով, որ իրենից բացի ոչմի ուրիշ թեկնածու չեն ընդունի:
Այս կրկեսին զուգահեռ նախագահականում տեղի է ունենում քննարկում առ ապագա նախագահի թեկնածություն: Առաջ է բերվում Արմեն Սարգսյանի անունը որպես հնարավոր թեկնածու: Կարեն Կարապետյանը խիստ դրական է արտահայտվում Արմեն Սարգսյանի տարբերակի վերաբերյալ, բոլոր մնացածը չեզոք են մնում և միայն մի փոքր խմբավորում է ընդդիմանում այդ տարբերակին: 2018-ի հունվար ամսին Սերժ Սարգսյանը առաջադրում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Մինասյան Միքայելը այդ պահից սկսած դադարում է Սերժ Սարգսյանի հետ շփելը: Քաջ տեղյակ լինելով սպասվող զարգացումների մասին օրաթերթերից մեկի միջոցով (գուշակեք որ մեկի) կարապետյանենք լուր են տարածում, որ Կարապետյանը իբր թե խիստ դժգոհ է Սերժ Սարգսյանի որոշումից: 3 տարի անց Մինասյանը հրապարակավ ներողություն է խնդրու պնդելով, որ նա զղջում է այդ պահին Սերժ Սարգսյանին մենակ թողնելու համար:
Հասկանալով թե ինչ փոթորիկ է գալիս ես և իմ ընկերները փորձում ենք տեղեկատվական դաշտում ինչոր հակագրոհ սկսենք այս անհայրենիք ոհմակների դեմ (լվացքի մեքենաների պատմությունը կհիշեք), սակայն մենք նույնպես դառնում ենք ուղղորդված ալիքի թիրախ: Ընդ որում ինչպես և նախորդիվ այդ ալիքի հիմքում արևմտյան գրանտակերներն էին, թիկունքում գազպրոմը, իսկ կիզակետում «հավատարիմ» ՀՀԿ-անանները:
Նույն ժամանակահատվածում պատկան մարմինները տեղեկություն են ստանում, որ բանակի կարիքների անվան տակ նիկոլամերձ շրջանակները անվադողեր են հավաքում և կուտակում քաղաքի տարբեր վայրերում: Այս «նախագծի» կազմակերպիչը խուսափում է պատասխանատվությունից Դավիթ Տոնոյանի և գենշտաբի գեներալիտետի անձնական ներգրավման շնորհիվ: Օրեր անց Կուտոյանի ԱԱԾ-ն է զեկուցում, որ ձերբակալվել են Երևանի տարբեր վայրերում ահաբեկչություն կազմակերպող մի խումբ անձինք: Այդ գործն էլ հետագայում կոծկվեց:
Սերժ Սարգսյանը առաջադրվեց վարչապետի թեկնածու: Սկսվեց քայլարշավը: 2018-ի ապրիլի 22-ին Մարիոթում հանդիպեցին Սարգսյանն ու Փաշինյանը որտեղ, Նիկլոն ասավ՝ «Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են»: Հաջորդող օրերի ժամագրությունը ես հստակ ներկայացրել եմ նախորդ գրառումներիցս մեկում:
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը հենց այս ամենի մասին էր: Այն մասին էր որ Սերժին բոլորը դավաճանել են: Ու միայն մեկ մարդ է ներողություն խնդրել, իսկ մնացածը դավաճանում են առ այսօր: Ամենաստոր դավաճանների զանգվածը կանգնած է Սերժի կողքին առ այսօր: Կարծես բանտախցի պահակներ լինեն...
Հետագայում պարզվեց որ ներողություն խնդրողը միակն էր ով իրականում չէր դավաճանել:
Հ.Գ. Mikayel Minasyan, այ հիմա կարաս արխային բլոկես ինձ, բայց չասել այս ամենը չէի կարող: Քեզ ամենայն բարիք եմ մաղթում: Լավ մնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165568092580501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել