«Իրավունքը» ՀՀ ընտրողների ռեգիստրում ուշագրավ փաստ է արձանագրել։ Մասնավորապես, պարզվում է, որ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի՝ Արմենակյան 228 հասցեում գտնվող տունը, ոչ ավել ոչ պակաս հանրակացարան է։ Այստեղ ըստ Ընտրողների ռեգիստրի գրանցված է 41 մարդ։
Սա խոսուն փաստ է առ այն, թե որտեղ է թաքնված Փաշինյանի լեգիտիմ ընտրությունների հաջողության գրավականը։
Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: