Անցած տարի էս օրերն էր, մեզ ասվեց, որ մեր ինքնաձիգները գալիս են փոխեն: Դե մենք որ ամենասկզբում էինք գնացել՝ համ զրահաբաճկոններ էինք ստացել (դեռ չէին պրծել), համ էլ յուղը վրեն գործարանային АК-74Н ինքնաձիգեր: Էդ Н տառը նշանակում էր, որ ի տարբերություն սովորական ԱԿ-74ի, գիշերային ու ջերմային տեսանելիության սարք կարելի է դնել:
Մեզ ասեցին, որ թուրքերի դիվերսիոն խմբերն են անտառներում մաքրում, տղերքին նաչնոյ վիձենյայով զենքեր են պետք: Ասում ա՝ նե պռաշլո ի գոդա, մինչև հասկացան, որ տեղանքին ինչքան էլ ծանոթ լինես՝ գիշերը մեկ ա մութ, անզեն աչքով էլ մարմնի ջերմային հետքը չես տեսնում:
Մեր զենքերը հավաքին, փոխարենը տվեցին Ջեբրայիլի զոհված տղերքի զենքերը: Ես սկզբում շատ դժգոհ էի, տպավորություն էր, որ ամեն ինչ անում են, որ դուխաթափ անեն, հիմա էլ բերել հնամաշ ուտիլ են տվել. 2 օր զենք էինք մաքրում՝ շերտով մուր ու փոշի էի ինքնաձիգերի մեջ: Տղերքը մինչև վերջին պահունակ գռռցրել էին, մինչև զոհվել էին...
Զենքերը մեզ պադվադիտ չարին, մեծ հաշվով՝ առիթ էլ չեղավ: Մարտունու ու Շուշվա անտառներում էլ չգիտեմ մեր զենքերը ոնց իրենց դրսևորեցին: Տո սկի չգիտեմ՝ էդ պրիցելնի պլանկեքի վրա պրիցելներ տվի՞ն, որովհետև շատ տղերք բողոքում են, որ սկի նորմալ զրահաբաճկոն ո սաղավարտ չունեին...
Հ.Գ. Զատո օրինակ՝ ՔՊի Եղվարդի գրասենյակում կռվից հետո էլ տենց տասնյակ զրահաբաճկոններ կային, ասում են՝ պրիցելներ էլ, ԱԹՍ-ներ էլ, որ դրսի մեր հայրենակիցներն էին ուղարկել: Դե Եղվարդը հարձակման հիմնական ուղղությունն էր:
Հ.Գ.Գ. Մատաղիսի գունդը մինչև կռիվ հասցրել էին զինել ԱԿ-103երով, տենց էլ սիրուն հանձնինք թուրքերին: Տո խի՞ մենակ Մատաղիսում, խի՞ մենակ ինքնաձիգեր... էլ ԿՈՌԴ, էլ Վերրբա, Էլ կոնկուրս, ի՜նչ ասես...
Հ.Գ.Գ.Գ. Չար լեզուներն էլ ասում են, որ Արցախում խաղաղապահները շատ մեծ հաճույքով 50000 ռուբլով առնում են 250000 ռուբլիանոց պրիցելները, որ կռվի ժամանակ մի կերպ հասցրել էին Արցախ, բայց առաջնագծում տենց էլ նոր տարվա լիմոնադ մնացին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1280221382453609&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել