Վերջին մի 20 տարին տարածաշրջանային աշխարհաքաղաքական պրոցեսների ենթատեքստում անընդհատ շոշափվում է «փափուկ ուժ» տերմինը: Ու շոշափվում է միշտ ՌԴ-ի արևմուտքի հանդեպ թերարժեք լինելու համատեքստում: Ռուսաստանում էլ է ահագին դրա մասին խոսվում ու ահռելի գումարներ են դրա վրա դուրս գրվում բյուջեից, բայց սայլը տեղից չի շարժվում:
Օրինակ մեր մոտ, կար ընդհանուր գենպլան՝ Արցախի հարցը լուծել, Հայաստանը, Ադրբեջանը ու Վրաստանը հավաքել ԽՍՀՄ 2.0 պրոյեկտի մեջ: Ու կա տպավորություն, որ հարցը լուծվել է: Ադրբեջանը ստացել է հողերը, ռուսական զորքերը մտել են, թե Հայաստանում և թե Արցախում ներքաղաքական դաշտը լիարժեք վերահսկվում է հնազանդ «իշխանություն-ընդդիմություն» կրկեսի ծաղրածուներով: Բայց... մեկ տարի է անցել, սայլը տեղից չի շարժվում: Սաղ մեդիաները վերահսկողության տակ են, ոչ մեկ ծպտուն չի հանում (նու համարյա ոչ մեկ ), Կաթողիկոսին են մի զանգով տանում բերում, գեներալիտետն ա կազմ պատրաստ շարված, ողջ կրիմինալն ա հստակ վերահսկվում... Ու մեկ ա չի ստորագրվում էդ անտերը: Հերիք չի չի ստորագրում, հլը Հայաստանի էս պահին ամեն կարևոր քաղաքում իշխանության է գալիս Արամ Սարգսյանը ու նույն տենդենցը ողջ Սյունիքում է: Էդ մենակ մեր մոտ, բա մեր ոչ բարով հարևանները...
Ալիևը հա ինչ որ պահանջներ ա հորինում, թե խի չի կարա բարիշի Հայաստանի հետ: Հին քարտեզներ են մոգոնում, անընդհատ միջանցքի թեմա են խաղացնում... Ու նենց չի որ իրենց Փաշազադեն մեր Գարեգին Բ-ից ավելի համառ ա: Նույն վիճակը իրենց բանակում է, կրիմինալիտետում է, ընդդիմությունում է: Սաղ հսկվում է, բայց արդյունք չկա: Ու չի էլ լինի:
Դիտարկենք թե ինչ եղավ փափուկ ուժի տեսանկյունից Ադրբեջանի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ 1. ԱՄՆ Կոնգրեսը շատ կոշտ բանաձև է ընդունում փաստացի մեղադրելով Ալիևեին ռազմական հանցագործությունների մեջ, 2. Հաագայի տրիբունալը վարույթ է ընդունում Ադրբեջանի դեմ հայցը, 3. Օֆշորային հաշիվների արտահոսք է տեղի ունենում, որից պարզվում է, որ Ալիևը աշխարհի խոշորագույն կաշառակերն է: Հիմա դուք լինեք Ալիևի տեղը ի՞նչ պիտի մտածեք... այն ինչը ինքն է մտածում՝ եթե հանկարծ կես քայլ անեմ դեպի ԵԱՏՄ արևմուտքը նավթամուղները կկոխի հետույքս: Պարզ է որ ոչ Արցախը, ոչ 7 շրջանը, ոչ էլ 70 շրջանը չի ստիպի Ալիևին հրաժարվել արևմուտքում միլիոններ ունենալու, ու ինչը ավելի կարևոր է, դրանք ՎԱՅԵԼԵԼՈՒ կայֆից:
Նույնը Հայաստանում է, ում ուզում ես ինչքան ուզում ես փող տուր, գործակալական ցանցը էդ փողը մեկ ա տանելու է ԱՄՆ ու Եվրոպա: Ուրիշ տանելու տեղ էլ չկա: Չի կարա Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի պես հելնի կանցավիկ խաղա, էդ մարդը սաղ կյանք վիզ ա դրել, Աթենքում սիրուն բնիկ ա սարքել, որ ծերությունը վայելի... Հմի գործ ա, անում ա էլի: Իսկ Փաշինյանի տակ արևմուտքը դնում է ներքին բեսպրեդել իրագործելու լուռ դաբռոն ու ասում ա՝ ինչ ուզում ես արա մենակ բան չստորագրես: Փաշինյանն էլ գնում Մոսկվա ամեն ինչին այո է ասում, գալիս է Երևան ու չի անում, որովհետև ինքն էլ է ծերությունը ուզում Աթենքուն անցկացնել ոչ թե Յանուկովիչի պես Ռոստովում, կամ Մութալիբովի պես Ժուլեբինոյում: Ժուլեբինոն լավ տեղ լիներ Մութալիբովը չէր վերադառնա Բաքու չոքեր Ալիևի դեմը: Էդքան բան: Փափուկ ուժը կրում է բիրտ ուժին:
Ու ստացվում ա, որ բոլորը Մոսկվայի ագենտ են, բոլորի ֆիզիկական ու ֆինանսական անվտանգությունը Մոսկվան ա ապահովում, բայց ծառայում են բոլորը միևնույն է արևմուտքին: Փափուկ ուժը սա է...
Կա նաև շատ ավելի առօրեական ու թարմ օրինակ: Մարդ կա միլիոններով փող ա ծախսում ԶԼՄ-ների ու ակծիվիտսների վրա, բայց մի հոգի մի քանի ստատուսով բռնում տրաքացնում ա սաղ: Ու նույնը շատ հանգիստ կարելի է անել Փաշինյանի հետ, եթե դաշտից լրիվ վերանան իրեն պահող «ընդդիմադիրները»: Փափուկ ուժը կրում է բիրտ ուժին:
Ցավը նրանում է, որ հասկանալով, թե ինչ է պետք հակադրել բիրտ ուժին, մենք չենք կարողանում գտնել այլոց փափուկ ուժը չեզոքացնելու բանալին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165562415195501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել