Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին։

Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ի դեպ,ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է ,որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է «5+2» տարբերակին։

Այսինքն ՝հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։

Ավելին. հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում։

Ու այսքանից հետո նա մերժել է պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։

Ո՞րն էր շարժառիթը։

Սա քաոսային կառավարման ,թե՞ դավադրության արդյունք էր։

Եվս մեկ անգամ պնդում եմ,որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։

Հ.Գ. Հիշեցնեմ,որ հոկտեմբերի 12-ին ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին,որ դիմի եւ խնդրի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել