Armenpress.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Եվրամիությունում միգրացիայի հետ կապված ակտուալ իրադրությունը տարբերվում Է 2015 թվականի ճգնաժամից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր առջեւ ծառացած Է միգրացիայի հետ կապված մարտահրավերը: Իրադրությունը տարբերվում Է 2015 թվականին եղած իրավիճակից, բայց միգրացիայի հարցն առաջվա պես մնում Է չլուծված:
Սա խնդիր Է, որը ծառացած Է մեր առջեւ»,-հայտարարել Է Մերկելը՝ հանդես գալով Բելգիայի վարչապետ Կսավիե Բետելի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ նշել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:
Դրա հետ մեկտեղ CNN-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հերքել Է ենթադրություններն այն մասին, որ բելառուսական կողմն օգտագործում Է Եվրամիության սահմանի վրա ստեղծված միգրացիոն ճգնաժամը, որպեսզի ԵՄ-ից վրեժ լուծի պատժամիջոցների քաղաքականության, ինչպես նաեւ այն բանի համար, որ այնտեղ իրենց մոտ ընդունում են բելառուս ընդդիմադիրներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: