Սյունիքից մտահոգիչ լուրեր են գալիս Կապանին հարակից Փելա բարձունքը թշնամուն հանձնելու մասին։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատում է, նույնը ասում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շեշտելով, որ հայկական զորքը հետ է քաշվել՝ տեղը զիջելով Ադրբեջանի զորքին։
Առաջիկա ժամերին ինքս կխոսեմ պաշտոնյաների, զինվորականների ու տեղացիների հետ։
Այդ բարձունքը մի վայրում է, որի վրա կանգնելը թշնամուն կտա անասելի մեծ ռազմավարական առավելություն՝ թիրախավորելով առնվազն 6 հայկական բնակավայր, վերահսկողության տակ վերցնելով ՀՀ մի շարք ճանապարհներ։
Կարևոր է իմանալ, որ այդ բարձունքը ԽՍՀՄ տարիներին եղել է ՀՀ կազմում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158558389063831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել