Iravunk.com-ը գրում է.

«Քիչ առաջ դուրս եկա Առուշ Առուշանյանի մոտից: Նա շնորհակալություն է հայտնում Գորիսի ժողովրդին: Նա վստահ էր, որ հաղթելու է, որովհետեւ վստահ էր, որ գորիսեցին իր կողքին է: Պարոն Առուշանյանը բոլորին ջերմ բարեւներ է հղում ու մեծ շնորհակալություն էր փոխանցում: Նա ցանկանում է, որ բոլորն իմանան՝ սա հաղթանակի սկիզբն է, միշտ գրանցվելու են հաղթանակներ եւ ով դրանում կասկածում է, չարաչար սխալվում է», - կալանավայրի մուտքի մոտից հայտնում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել