Տավարի փափուկ միսը բաժանել ոչ մեծ կտորների, լվանալ, չորացնել և առատ կարագի մեջ տապակել 2 կողմից, աղ, սև պղպեղ անել, ավելացնել կլոր-կլոր կտրատած գլուխ սոխ, վրան մի փոքր ալյուր ցանել և շարունակել տապակել, մի քանի րոպեից ավելացնել կարմիր դառը գինի (նախապես գինու մեջ 1 թ. գդալ տոմատի մածուկ լուծել, 800 գ մսին կես բաժակ գինի), 2 դափնու տերև, կրակը ուժեղացնել, որ ալկոհոլը ցնդի, հետո շարունակել եփել մարմանդ կրակով: Եթե 800 գ միս եք օգտագործել, մոտ 1.5-2 ժամ պետք է եփել: Կարևորն այն է, որ եփելու ընթացքում ջուր չավելացնեք, դրա համար նախապես կարագ շատ դրեք. միսը պետք է եփվի գինու և կարագի մեջ, որ նուրբ լինի: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել