Ըստ շրջանառվող լուրերի, մեր դիրքապահ տղերքը` մոտ 60 հոգի, էս պահին թուրքերի ուղիղ նշանառության տակ արդեն մեկ ու կես օր դիրք են պահում։ Շատ կարևոր դիրք, էնքան կարևոր, որ չնայած էս պահին չունեն խմելու ջուր, ունեն վիրավոր, ռուսները օգնության չեն հասնում, բանակը հերթափոխ չի ուղարկում, որովհետև չի կարողանում կամ չի ուզում, բայց իրանք դիրքը չեն լքում, չնայած կարան։ Չեն լքում, որովհետեւ շատ կարևոր դիրք ա, որովհետեւ թուրքերը հենց դրան են սպասում որ հանգիստ գան էդ դիրքում տեղավորվեն։ Արցախի Պաշտպանության Բանակն էլ էս ամեն ինչին ի պատասխան հայտարարում ա որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում։ Մի բան արեք էդ տղերքին հերթափոխ կամ օգնություն ուղարկեք արա՛, գրողին թե հետո չեք ասի որ "լկտի սուտ" է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել