43 մահ մեկ օրում։
Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում հասանելի են կինիկական I - III փուլերի հետազոտություններով իրենց անվտանգությունն ու արդյունավետությունը հիմնավորած 5 պատվաստանյութեր, ընդ որում՝ ՀՀ-ում առկա 5 պատվաստանյութերից 4-ը հաստատված են ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կողմից։
Ի գիտություն, ներկայումս ԱՀԿ կողմից հաստատվել են 7 պատվաստանյութեր՝ այն են.
Moderna
Pfizer/BioNTech
Johnson&Johnson
AstraZeneca
Sinopharm
Covishield
Sinovac
Կամ էլ ստացվում է ազգովի կամիկաձեներ կամ մազոխիստներ ենք, որ նախընտրում ենք COVID 19-ի ծանր կամ թեթև ընթացքով, համ ու հոտ կորցնելով, ընդհուպ մեռնելով չպատվաստվելը անվտանգ ու անվնաս պատվաստումից։
Շատերն էլ ասում են՝
—Դեեե, դեմ չենք պատվաստվելուն, բայց սպասենք, տեսնենք ինչ կլինի…..
Ասենք, ինչի՞ն եք սպասում…….
Որ մահերը օրեկան հատեն 100-ի սահմա՞՞՞՞նը…………
Հ.Գ.
Քաղաքակիրթ մարդկությունը պատվաստումների շնորհիվ արդեն հաղթահարում է կորոնավիրուսը, իսկ մենք հլը կառչած ենք տձև ու տգետ միֆերից, դավադիր տեսություններից, ենթադրյալ գալիք բարդությունների առաջացումից, որ հավանական են այնքան, ինչքան օրինակ, որ այլմոլորակայինները մեզ մի օր պատուհանից հյուր կգան !!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել