Pastinfo.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ քննարկվում է նաև առանց կանաչ անձնագրի ժամանցի վայրեր այցելություններն արգելելու մասին հարցը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարաակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ 

Նա նշեց, որ ԵՄ անդամ շատ երկրներում, ինչպես նաև ՌԴ-ում կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ։ Առանց կանաչ անձնագրի որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելությունները։

«Այս պահի դրությամբ քննարկվում է նաև այդ սահամանափակող միջոցառումները սահմանելու հարցը։ Երբ հստակ որոշում լինի, արդեն կտեղեկացնենք»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։

Վերջինս նշեց, որ համապատասխան նախագիծն առկա է և քննարկման փուլում է, սակայն դեռ շահագրգիռ գերատեսչություններիա կարծիքը չի ստացել։ Ռոմելլա Աբովյանն անկեղծացավ՝ նախագիծը մշակվել է երեկ երեկոյան և պաշտոնապես որևէ նախարարության կամ գերատեսչության կարծիքին դեռ չի ներկայացել, քանի որ մասնագիտական քննարկում պետք է տեղի ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել