Ադրբեջանական կողմն է արդեն պաշտոնապես հայտարարում, որ 2020-ի պատերազմի ժամանակ Իրանը ռազմական և հետախուզական աջակցություն է ցուցաբերել հայկական կողմին։
Եթե հիշում եք, 2020-ի դեկտեմբերին ես մատնանշում էի Իրանի կողմից մեզ օգնելու փորձերը, մինչդեռ ՀՀ քաղաքական իշխանության կողմից եղել է մերժում՝ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու պատճառաբանությամբ։
Ամիսներ շարունակ իշխանության անդամները և նրանց պաշտպանները անիծում էին Իրանը, թե այդ երկիրը շնորհավորել է Ադրբեջանին ռազմական հաջողության համար։ Դա բնական էր, քանի որ եթե մի հարևանը բացահայտ արգելափակում է բնական դաշնակցի քայլերը, ապա վերջինս պետք է փորձի պահպանել գոնե մյուսի հետ կապերը։ Իրանը, սակայն, լավ գիտեր, որ արևմտյան ու թուրքական դրդումներով Ադրբեջանը կսկսի սադրանքներ նաև Թեհրանի նկատմամբ։ Այդ մասին 2021-ի հունվարին մի քանի անգամ նշել եմ իմ հրապարակումներում՝ ակնարկելով որոշ տեղեկատվական աղբյուրներ դիվանագիտական ոլորտից։
Հիմա մենք տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ ագրեսիան մեծ թափ է հավաքում, իսկ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ 2020-ի պատերազմի ժամանակ Իրանը մի քանի օր մտել է Արցախի Ջրականի շրջան ու խանգարել ադրբեջանա-թուրքական զորքի առաջխաղացմանը, մինչև հայկական զորքը ինքնակազմակերպվի։ Չնայած դրան, նույնիսկ ՀՀ իշխանությունները պատշաճ չեն արձագանքել Իրանի այդ քայլին։
Բացի դրանից, ըստ ադրբեջանական մեղադրանքի՝ Իրանի հետախուզությունը կարողացել է գաղտնալսել ադրբեջանա-թուրքական ռազմական ներքին խոսակցությունները և դրանք փոխանցել հայկական կողմին։
Արդյո՞ք հայ-իրանական համագործակցության մասին մեր երկրի որևէ պաշտոնական կամ եչ պաշտոնական աղբյուր երբևէ խոսել է, և ինչո՞ւ են իշխանությունները պարբերաբար փորձում լռեցնել (այդ թվում ինձ) Իրանի մասին դրական խոսքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158550727123831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել