Tert.am-ը գրում է․

Վրաստանի իշխանությունները բացառում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու տարբերակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Բացառվում է: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Սաակաշվիլիին ոչ ոք ոչ մի տեղ չի փոխանցի: Առաջին հերթին, դա ոչ ոք չի պահանջում: Առնվազն 6 տարուց նա կկարողանա գնալ ցանկացած երկիր»,- ասել է Ղարիբաշվլին՝ պատասխանելով Ուկրաինային արտահանձնելու հավանականության մասին հարցին:

Ինչպես ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նախկին նախագահը ստիպված կլինի բանտում մնալ վեց տարի՝ ըստ դատավճռի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել