Ադրբեջանցի դիպուկահարը իբրև թե ձերբակալվել է, այդ երկրի իշխանությունն էլ իբրև թե ափսոսանք է հայտնել Մարտակերտի բնակչի սպանության համար։ Սա ռուսական կողմի բացահայտ ճնշման տակ, սակայն հաշվի առնենք, այն պայմաններում, երբ Արցախի բնակիչը զոհվել է ռուս խաղաղապահի ներկայությամբ։
Իսկ եթե հայ բնակչի սպանության ժամանակ ռուս խաղաղապահներ չլինեի՞ն այնտեղ։ Արդյո՞ք հաջորդած գործողությունները նույնը կլինեին։
Ռուսների հետ, իհարկե, պետք է համակարգված աշխատել ու համագործակցել, բայց երբեք չմոռանանք, որ 1 հայի դիմաց թշնամին պետք է 4-5 անգամ ավելի շատ տուժի, որպեսզի այլևս չդիմի նման սադրանքի։
Հակառակ դեպքում պարբերաբար կլինեն սպանություններ ու դրան հաջորդող իբրև թե ձերբակալություններ ու իբրև թե ափսոսանք, դատախազությունը քրեական գործ կհարուցի, ռուս խաղաղապահներն էլ կդատապարտեն։ Հետո՞։
Սեփական փորձով եմ համոզվել, թշնամուն միայն համարժեք պատասխան է պետք տալ։ Սա պետք է լինի պետական ռազմավարություն։ Թշնամին միայն այդ լեզուն է հասկանում։ Հետո մենք էլ կձերբակալենք սխալմամբ ադրբեջանցի զինվոր սպանողին ու ափսոսանք կհայտնենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158548882248831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել