Tert.am-ը գրում է.

Գորիս -Կապան ճանապարհին առաջացած խնդիրների լուծումները ընթացքի մեջ են, ընթացքի մեջ է Տաթև-Աղվանի ճանապարհի լայնացումը և կառուցումը, որը օրերի ընթացքում պատրաստ է լինելու, իսկ ռազմավարական իմաստով Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան- Քաջարան ճանապարհն է լինելու լուծումը։ Այս մասին «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում առկա խնդիրներին և դրանց լուծումներին, ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ բուն Գորիս -Կապան ճանապարհը այս պահին երթևեկելի է։

Նույն հարցին անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` նշելով.

«Մեր գլխավոր խնդիրը հետպատերազմյան իրավիճակում անվտանգային համակարգի վերականգնումն էր, ինչը շատ ավելի կարևոր է, քան բանակում տեղի ունեցող փոփոխությունները։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սահմանապահ զորքերը սկսեցին ընդլայնել այն հատվածը, որտեղ իրենք ծառայություն են տանում։ Գլխավոր խնդիրն այն է, որ իրավիճակին համահունչ քայլեր չիրականացվեցին։ Գորիս-Կապան ճանապարհահատվածում մենք անընդհատ տեսնում ենք իրավիճակի վատթարացում։ Այն լուծումները, որոնք ներկայացնում է պարոն Ռուբինյանը, ավելի շատ կապված են այլընտրանքային ճանապարհի հետ, բայց այն խնդիրները, որոնք ունենք Սյունիքի այդ հատվածում, խնդիրները չեն լուծվում։ Ճանապարհի մի քանի հատվածում Ադրբեջանն ունի ուղիղ վերահսկողություն, ադրբեջանական էֆեկտիվ մշտադիտարկում է անցկացվում և այստեղ մենք վերահսկողության կորստի խնդր ունենք, անկախ նրանից երկրորդ ճանապարհը կգործի, թե ոչ»։

Անդրադառնալով այն հարցին`արդյոք ընտրությունները լուծել են ՀՀ-ում առկա քաղաքական ճգնաժամը, Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Պետք է հասկանանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն էին և քաղաքական համակարգում առկա ճգնաժամը հաղթահարելու գործիքներից մեկը, բայց, ըստ էության, դա հաղթահարված չէ։ Այն նոր սպառնալիքները, որոնք հիմա ներկայանում են ավելի ընդլայնված ձևով, իշխանությունը դրան համարժեք լուծումներ կամ չունի, կամ իրականացնելու հնարավորություն չունի»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել