2021թ․ հուլիսի 29-ին հարցաքննության պատրվակով ինձ հրավիրում են ՀՀ ԱԱԾ, որտեղ հանկարծ որոշում են առգրավել հեռախոսս՝ 3-5 օր անց վերադարձնելու տղամարդու խոստումով։
Օրերս տեղեկացա, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը զարմանալի զուգադիպությամբ նույն այդ օրերին դիմել է դատարան՝ ինձ մեղադրելով Լապշինի գործով զրպարտության համար։ Դեսպանը զարմանալիորեն վստահ է, որ ես փաստեր չունեմ։
Մարդիկ զարմանալիորեն կարծում են, թե իմ փաստերը պահվում են միայն հեռախոսիս մեջ և միայն ինձ մոտ։
ՀՀ ԱԱԾ-ն արդեն ավելի քան 2 ամիս ապօրինաբար պահում է իմ հեռախոսը՝ պատճառաբանելով, թե զննվում է։ Անտեսվել են իմ ծանուցումները, որ տվյալ հեռախոսը իմ աշխատանքային գործիքն է, այնտեղ կան բազմաթիվ նկարահանումներ, որոնք պետք է օգտագործվեն մասնագիտական գործունեության մեջ, անտեսվել են նաև իմ ներկայությամբ հեռախոսը բացելու և այնտեղ եղած անհրաժեշտ տեղեկատվությունը հանելու գրավոր պահանջները։
ԱԱԾ պաշտոնյաները չեն պատկերացնում, որ ինքս կարող եմ դիմել իրավական ճանապարհի՝ դատարանով վերադարձնելով հեռախոսս։ Դա ընթացքում է։
Համենայն դեպս, տեղեկացնում եմ՝ այն փաստերը, որոնք կարող են առնվազն գլխացավանք լինել որևէ պաշտոնյայի կամ դեսպանի համար, միայն տվյալ հեռախոսի մեջ չեն և միայն ինձ մոտ չեն։ Իմաստ չունի հեռախոսն այդքան երկար պահել, արդյունք չի տա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158542987043831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել