ԱԺ-ում, պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, Նիկոլը հերթական անգամ, անամոթաբար ստելով ասաց, որ Շուշիում ոչ մի բնակելի շենք իբրև չի կառուցվել՝ փորձելով սվաղել Լիտվայում արած իր հայտարարություն: Չնայծ, որ հարցադրման մեջ պատգամավոր Աբրահամյանը, որպես օրինակ՝ թվարկեց Շուշիում կառուցված տարբեր շինություններ, որոնք դարձել էին Շուշի քաղաքի այցեքարտը:
Իսկ ի՞նչ է արել կապիտուլյանտ Նիկոլը Շուշիի համար 2018-20 թթ. Ճիշտ ՝ պարել է Շուշիում, լավ հաց է կերել, այնուհետև ալիևեներին հրավիրել է մուղամ լսելու և կազմակերպված ձևով քաղաքը հանձնել է թուրքերին: Մոտավորապես այնպես, ինչպես դավաճանությամբ հայտնի դարձած մելիք Շահնազար 2-րդը, 1750-ականներին, բերդաքաղաքը հանձնեց վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին: Իսկ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն, այնպես ինչպես հիմա ալիևները՝ փաշինյաններին դարձրել են իրենց կատարածուն:
Շուշիի հանձնման հարցում ևս Նիկոլը շարունակելու է փախնել պատասխանատվությունից: Նույնիսկ եթե Շուշիում բնակվեր ամբողջ Արցախը և կառուցված լինեին բազմաթիվ բազմաբնակարան երկնաքերներ, միևնույն է Նիկոլը մինչև Շուշին չհանձներ, պատերազմը չէր ավարտելու: Դա իր մինիմումի ծրագիրն էր: Իսկ ծրագիր մաքսիմումը, այսինքն Հայաստանը ծնկաչոք դարձնելն ու թուրքերի ազդեցությունը մեծացնելը՝ Նիկոլն իրականացնում է հիմա, 2021թ. հունիսի 20-ի ընտրություններից " ուժ ստանալուց" հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել