Բաքվի բռնապետը հաճախ էր խոսում իր «փայլուն» արտաքին քաղաքականության համատեքստում Իրանի հետ բարելավված հարաբերությունների մասին։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Թեհրան-Բաքու հարաբերություններում լարումը հասել է գրեթե պատմական բարձրակետին և շատ մոտ է անդառնալիության կետն անցնելուն։
Հետևաբար, կարելի է արձանագրել, որ «փայլուն» քաղաքականության բոլոր ձեռքբերումներն իրանական ուղղությամբ այս պահին առ ոչինչ են դարձել։
Եթե սրան գումարենք կոռուպցիոն բացահայտումների հետևանքով Բաքվի բռնապետին հասցված նոր միջազգային հարվածը, ապա առերևույթ հոխորտացող այս անձի դիրքերը թե՛ միջազգային ասպարեզում և թե՛ իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4798960900142331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել