Iravunk.com-ը գրում է.

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարի տեղակալ, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն Հեյրոլա Հադամին Հայաստան մեկնելուց առաջ, մեկնաբանելով Իրանի մասնակցությունը Տաթեւով իրանցի վարորդների համար այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, հայտարարել է. «Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ երթուղուն»:

Նա նշել է, որ Իրանը կարող է համագործակցել Հայաստանի հետ Տաթեւի ճանապարհի կառուցման հարցում, որով կկարողանա հեշտությամբ հասնել Հայաստան, իսկ հետո նաեւ Եվրոպա ՝ առանց Ադրբեջանի տարածքը հատելու: «Մնացած 15 կմ Տաթեւի ճանապարհի կառուցումը կարեւոր դեր կունենա Իրանի տեղաշարժի եւ տնտեսական համագործակցության դյուրացման գործում»,- մեջբերում է Entekhab-ը:

Հադամին ընդգծել է, որ Իրանից դեպի Եվրոպա այս ճանապարհը կենսական ուղիներից մեկն է:

Նախատեսվում է, որ Հայաստանում կքննարկվի Տաթեւի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել