Միքիչ սառը ցնցուղ բոլոր նրանց համար, ովքեր ուրախությունից ցնցվում են, երբ իրանցիները սպառնում են Ադրբեջանը ոչնչացնել։
Նախ արձանագրենք մի կարևոր բան, Իրանի բոլոր գործողությունները միտված են միայն ու միայն Իրանի Իսլամական Հանրապետության շահերը սպասրկելուն, և սա ԲՆԱԿԱՆՈՆ Է (իհարկե, այս պարագայում իրավիճակը մեզ համար բավականին լավ հնարավորությունների պատուհան է բացում, սակայն միայն մեկ պայմանով, եթե մենք ՈւԶՈւՄ ԵՆՔ պաշտպանել մեր երկրի շահերը)։
Երկրորդը, Իրանը երբեք թույլ չի տա Թուրքիային և Ադրբեջանին տարածաշրջանում իրեն զրկել Հայսատանի Հանրապետության տարածքով անցնող լոգիստիկ հանգույցներից։
Եվ, ի վերջո, պետք է հասկանալ նաև մի բան, երբ այս իշխանությունները նվազեցնում են Հայսատանի Հանրապետության սուբյեկտությունը, ապա պետք չէ զարմանալ, որ մեր Հայրենիքի մասնիկները դառնում են ընդամենը խաղաղաքարտ` տարածաշրջանային (կներեք) "ռազբիրատների" ժամանակ։
***
«Եթե թուրքական արկածախնդրությունը
շարունակվի ու Ադրբեջանը իրեն սխալ պահի Իրանի հանդեպ, ապա և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը կվերադառնան Իրանի կազմ» — ասել է քաղաքական գործիչ, Իրանի անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բեգաշը։
***
Այնպես որ, շատ մի՛ ոգևորվեք, ամեն պետություն իր պետական շահն է հետապնդում։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները չեն ընկալում տարածաշրջանային իրական մարտահրավերները և տապակվում են անիմաստ, վտանգավոր, ազգակործան, իբր "խաղաղասիրական" օրակարգերի ներքո, ապա մեզ ընդամենը ընկալում են որպես գործոն` ուրիշների շահերի շողքի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել