Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ամենակարևոր երաշխավորներից մեկն է։ Առանց «բարաթի», առանց սեթևեթանքի, առանց «պոզա բռնելու»։
Իհարկե, դա ոչ թե մեր «սիրուն աչքերի» համար է, այլ հենց Իրանի կենսական շահերի սպասարկման, բայց դա ամենևին էական չէ. փաստը փաստ է։
Ու այս փաստը հաշվի առնելով՝ ես ուզում եմ սկսել մի հարցի շուրջ խոսակցություն. մենք տեղյա՞կ ենք, թե ինչ համակարգեր են գործում Իրանում՝ գաղափարական, սոցիալական, իրավական, տնտեսական և այլն, նրանք ի՞նչ ավանդույթներ ու պատմական կարծրատիպեր ունեն։ Ինչու՞ մեր դպրոցներում դա չեն սովորեցնում։ Իրանը մեր հազարամյա հարևանն է, բայց մենք այդ արժանապատիվ ու ձիգ ժողովրդին չեն ճանաչում։ Ում հարցնես՝ Ավարայրը կհիշի ու հարբած փղերին։ Ընդամենը մի փոշեհատիկ՝ հազարամյա պատմության մեջ։
Իսկ հիմա մի «սադրիչ» հարց։ Ո՞վ է ասում, որ Իրանական իրավական ավանդույթն ավելի քիչ արդարություն է ապահովում, քան եվրոպականը։ Ո՞վ է ասում։ Մեզ տասնամյակներ շարունակ այցելած արևմտյան փորձագետնե՞րը։ Իսկ նրա՞նք ինչ գիտեն։
Օրինակ՝ դուք չէիք ուզի՞, որ քաղաքի կենտրոնում լկտի ձևով մեքենա քշող «լակոտներին» հրապարակավ մի 5 մտրակ տային։ Էլ մյուս անգամ էդպես կքշեի՞ն։ Կամ խուլիգանություն կատարածին, բանտ տանելու փոխարեն, մի 10 մտրակ տային։ Նորից էդպես իրեն կպահե՞ր։
Կարճ ասած, Իրանը պետք է շատ ավելի լավ ճանաչել։ Ու անձամբ ես դա հիշեցնելու եմ կրթության հետագա բոլոր նախարարներին։ Կապիտուլյանտների ռեժիմին վերջ տալուց հետո, իհարկե։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10226473163759542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել