Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի սահմանների շուրջ, շատ հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանը գնում է դեպի շատ վտանգավոր ռազմա-դիվանագիտական լարվածության:
Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, Չինաստանը, Իսրայելը, որպես հիմնական տարածաշրջանային խաղացողներ, իրենց վրա են քաշում "հնարավորությունների վերմակը", ինչը մեզ համար անխուսափելիորեն նոր լուրջ ցնցումներ կառաջացնի արտաքին ճակատում։Իսկ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորացումը ապա պատկերը առավել քան վտանգավոր է դառնում բոլոր առումներով։
Այս դեպքում «գլոբալ խաղաղության» ՀՀ իշխանությունների օրակարգը իրականում պարտվողականության, թուրք-ադրբեջանական հակահայկական վեկտորի հետ համակերպվելու (այսինքն պետության ինքնասպանության) քաղաքականություն է:
Ուզենք, թե չուզենք, «խաղաղության» կեղծ օրակարգը Հայաստանին մոտեցնում է նոր կորուստների և ահավոր աղետների եզրին:
Մինչև մենք չունենաք կամք և քաջություն առերևսվել իրականության հետ և եթե չդադարենք ապրել վարդագույն երազանքներով ՜ երկիրը անխուսափելի շարժվելու է դեպի ինքնաոչնչացում ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/887014145540521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել