Հայաստանն առանց Արցախի Հայկական ԽՍՀ է։
Նոյեմբերի 10-ից սկսած գործընթացներն այս պահի դրությամբ այդ բանաձևով տրամաբանվում են։
Այլ հարց, որ Նիկոլից հայկական կոմկուսի առաջին քարտուղար՝ ինչպես խոզից Օդրի Հեփբերն։
Այլ հարց, որ աշխարհն այսօր լրիվ այլ է։
Այլ հարց, որ Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ չի դարձել, իսկ Թուրքիան էլ 1970 թվականինը չի։
Ոչ էլ Ռուսաստանն է Խորհրդային Միություն։
Ամեն ինչ փոխվել է, միայն մենք ենք կպած ուզում Հայկական ԽՍՀ դառնալ...
Հ.Գ. Բնականաբար, չեմ առաջարկում այդ բանաձևով առաջնորդվել, զուտ իրավիճակն եմ նկարագրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել