168.am-ը գրում է.
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը դեռևս շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, շարունակում է ելույթները Champions Chess Tour Finals-ում:
Champions Chess Tour Finals առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հետ և առավելության հասավ 1:3 հաշվով:
Այս տուրից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս երրորդն է:
Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, իսկ երկրորդը` Ուեսլի Սոն:
Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/09/29/1585041.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել