Loveyou.am-ը գրում է.
Եթե դուք ծնվել եք առաքինության գոյավիճակում, ձեր լավագույն զույգը պետք է ծնված լինի առաքինության գոյավիճակում: Եթե սիրում եք մեկին, որի հատկությունները հաջող կապ են ստեղծում ձեզ հետ, բայց նա ծնված է կրքի գոյավիճակում, ապա դուք կարող եք ամուսնանալ, օգնել նրան բարձրանալու մինչև առաքինության գոյավիճակ: Սակայն բոլոր դրական հատկությունների դեպքում մի ամուսնացեք տգիտության գոյավիճակում ծնվածի հետ: Լուրջ վերլուծության ենթարկելով բոլոր հնարավոր իրադրությունները` նոր միայն որոշում կընդունեք: Եթե ամեն ինչից զատ տատանում եք ապրում, ապա նկատի ունեցեք, որ ձեր ընտրության մեջ կարող է հետաքրքիր դիրքորոշում ստեղծել նաև նրա ծնված օրը:
Ծննդյան օրը կարող է ճակատագրական լինել մարդու կյանքում, քանի որ այն առաջին տպավորություն ստեղծողն է: Չորսչափանի տարածության մեջ ծննդյան օրվան համապատասխանող թվանշանն առաջացնում է թրթռոց, որն ազդելով մարդու մտածողության վրա կանխորոշում է այս կամ այն էակի նկատմամբ ձեր վերաբերմունքը: Մեզ հայտնի է, որ բոլոր թվերը գրվում են թվանշանների միջոցով, իսկ 0-ն չնայած թվանշան է, բայց թրթռոցի մեջ դեր չունի: Ծննդյան օր կարող են լինել մեկից մինչև 31 թվերը ներառյալ, սակայն նրանց պետք է ներկայացնել հետևյալ կերպ` 10Ե1; 20Ե2, 30Ե3, իսկ մնացածների թվանշանները` գումարելու միջոցով, օրինակ` 17Ե1+7=8: Թվանշանների գումարը գտնելով` կարելի է թիվը ներկայացնել թվանշանի տեսքով: Ծննդյան թվանշանները ստանալուց հետո պետք է նկատի ունենաք, թե որ թվանշանը ո՞րի հետ կարող է առաջացնել համաչափ թրթռոց: 1 թվանշանը համաչափ է 2-ի հետ, 4-ի, 7-ի հետ, քանի որ 1-ը և 4-ը ունեն միևնույն թրթռոցը, իսկ 2-ը և 7-ն էլ` միևնույն: Այդ 4 թվերից կազմված ցանկացած զույգ միմյանց նկատմամբ համաչափ են,այսինքն.(1-2),(1-4),(1-7),(2-4),(2-7),(4-7): Դրանց նման համաչափություն են առաջացնում 3, 6 և 9 թվանշաններից կազմված զույգերը, դրանք են (3 – 6), (3 -9) և (6 – 9): Բացառություն են կազմում 5 և 8 թվանշանները: 5 թվանշանը շատ լավ թրթռոց է առաջացնում մնացած բոլոր թվանշանների հետ, իսկ 8-ը կարող է համաչափություն ստեղծել միայն 4-ի հետ, բայց 5-ի հետ վատ չէ: 8 թվանշանի թրթռումը 8-ին, 17-ին և 26-ին է վերաբերում: Այդ օրերին ծնվածները կամ հաջողակ են, կամ անհաջողակ, միջին, սովորական վիճակում չեն լինում, նրանց վատ են հասկանում, քանի որ սառն են թվում, զուսպ են, թաքցնում են իրենց ապրումները:
Եթե դուք պարզել եք, թե ձեր հարսնացուն որ օրվա ծնունդ է, նորից կարդացեք նախորդ բաժինները և լրացրեք ձեր գիտելիքները ամուսնության վերաբերյալ: Ծնված տարին և ծնված բաժինը հաշվառված է ընտրության բաժնում, բացի դրանից, նկատի ենք ունեցել բնական և բոլոր կենդանակերպերից բխող հատկությունները:
Յուրաքանչյուր տղամարդ ունի ընտրության 144 հնարավորություն, որոնցից ոչ մեկը մյուսին նման չեն, ուստի հաշվի առնելով տվյալ տղամարդու հատկությունները և ծննդյան տվյալները` 144 տարբերակներից ընտրել ենք 8 տարբերակ, որոնք տվյալ տղամարդու համար կարող են ստեղծել ներդաշնակ կապ: 8 լավագույն ընտրությունն անելիս հաշվի են առնված մի քանի այլ հատկություններ ևս, դրանք են`
1) բնական սեռական ձգողությունը,
2) սերը,
3) ամուսնական հարաբերությունները,
4) գործնական հարաբերությունները,
5) սեռական հրապույրը:
Շատ չեն այն կապերը, որոնք բավարարում են առաջին պայմանին: Դրանցից են Ցուլ, Կույս և Այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, որոնք համարվում են մի եռանկյուն, և նրանցից կազմված զույգերն իրար նկատմամբ ունեն բնական սեռական ձգողություն և ներդաշնակություն: Այդպիսի կապ է նաև Երկվորյակը Առյուծի հետ, Երկվորյակը Կշեռքի հետ: Մնացած բոլոր դեպքերում կա՛մ ոչ մի կապ չկա, կա՛մ մեկ, մի քանի որակ բացակայում է:
Օրինակ, երբեմն բոլոր որակները կան, բայց բացակայում է միայն բնական սեռական ձգողությունը: Այդպիսին են Խոյ – Աղեղնավոր, Խոյ – Առյուծ, Ցուլ – Խեցգետին, Կարիճ – Խեցգետին, Կարիճ – Ձուկ, Աղեղնավոր – Առյուծ կապերը: Մնացած բոլոր դեպքերն ավելի պակաս հնարավորություն ունեն ներդաշնակ կապ ստեղծելու համար:
Գրքում ընտրությունն արվել է մեծագույն հնարավորությունների սահմանում:
Երբ դուք կատարում եք ձեր ընտրությունը, փնտրեք, գտեք նրան և հիշեք, որ ձեզ համար ավելի լավը չի կարող լինել, և ամեն ինչ կախված է այն վերաբերմունքից, որը դուք կդրսևորեք նրա նկատմամբ: