Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը։ Հայաստանում բոլոր ոլորտները համաչափ զարգանում էին` սկսած առողջապահությունից, վերջացրած կրթականով։ Բոլոր ոլորտների պաշտոնատար անձիք տիրապետում էին իրենց աշխատանքին և հենց իշխող թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ էր Հայաստանը ծաղկունք ապրում։ Մինչև 2018 թվականը ունեինք տնտեսական ամենաբարձր աճը, իսկ դրա հետ մեկտեղ բարելավվում էր կյանքի որակը ( բարձրանում էր աշխատավարձերը, կենսաթոշակները,անապահով ընտանիքներին տրվող նպաստները և այլն)։
Բոլոր ոլորտների զարգացմանը զուգահեռ` ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչինչ չէր խնայում հայկական բանակը առավել հզորացնելու և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման համար` ո՛չ ջանք, ո՛չ միջոց։ Հենց նրա շնորհիվ է մեր բանակն ապահովված եղել ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Օրինակ` առավել վտանգավոր մարտական դիրքերն ապահովվել է տեսադիտարկման և ազդարարման ժամանակակից տեխնիկական միջոցներով` նպաստելով դիվերսիոն խմբերի ժամանակին հայտնաբերմանն ու վնասազերծմանը։
Ավելացել են ժամկետային զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալական երաշխիքները։
Սերժ Սարգսյանը թողել էր բանակցային հարուստ ժառանգություն, որը զուտ շարունակելու դեպքում` Արցախը վերջապես կունենար ինքնորոշում, արդյունքում չէր լինի պատերազմ, չէինք ունենա հազարավոր զոհեր, չէինք կորցնի Արցախի մեծ մասը, թշնամին ոտք չէր դնի ՀՀ տարածք։
Փաստացի տասնյակ տարիների կառուցածը ընդամենը երեք տարում ոչնչացվեց։ Բանակին զենքով ապահովելու փոխարեն ելակ էին բաժանում, իսկ պատերազմից հետո սահմանապահները կանգնեցին լուրջ խնդիրների առջև։ Սահմաններում չկային վրաններ, քնապարկեր, սնունդ, դեղորայք, բայց գործող իշխանությանը բացարձակապես չէր հետաքրքրում այդ ամենը, դե որովհետև դրանով զբաղվում էին մտահոգ քաղաքացիները։ Այս ամենի հետ զուգահեռ, ըստ մամուլում տարածված լուրերի` պայմանագրային զինծառայողներին էլ զրկել են ամենօրյա հատկացվող սննդից։
Էլ չխոսեմ ոչ մի ոլորտից, որովհետև բոլոր ոլորտները ոչնչացման եզրին են, ոչ մի պաշտանատար անձ ընդհանրապես կապ չունի իր աշխատանքի հետ, իսկ այդպես շարունակվելու դեպքում, ուղղակի չենք ունենա Հայաստան, ավելին` թշնամու հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու դեպքում Հայաստանը կանվանափոխվի` Էրմենիստան։
Դե հիմա ետ նայեք մինչև 2018 թվական ու ասեք, թե ի՞նչ եք զգում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել