Panorama.am-ը գրում է.

«Գազետա ռու»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը ծավալուն վերլուծականով անդրադարձել է արցախյան երկրորդ պատերազմին:

Հոդվածի հեղինակը գրում է. «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում ու ավարտվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական IAI Harop տիպի անօդաչուների մարտավարական և տեխնիկական բնութագրերի գերագնահատմամբ: Դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայության հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական կիրառությունից:

Հաղթանակն Ադրբեջանին բերեց ոչ այնքան Bayraktar TB2-ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը, որն առկա էր հակամարտության սկսվելուց շատ ավելի առաջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան արեց ապագա հաղթանակի համար: Նախ՝ նա ստեղծեց արդյունավետ գործիք իր քաղաքական նպատակների իրականացման համար`Ադրբեջանի զինված ուժերը: Դրա համար մեծ ջանքեր և միջոցներ ծախսեց: Երկրորդ՝ Ալիևը հայցեց Թուրքիայի աջակցությունը:  Անկարան, Առանց չափազանցության, այսօր տարածաշրջանի առաջատարն է…

Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին գունատ տեսք ունեին: Շատ քիչ բան էր արվել ինչպես երկիրը և զինված ուժերը պատերազմին նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական մարտական և զորահավաքային պատրաստվածության պահպանման առումով:

Առանց մարտունակ զինված ուժի, ցանկացած քաղաքական հայտարարություն արժեք չունի: Ըստ էության, Երևանին չարժեր հույս դնել ինչ-որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում, բացի մտահոգություն հայտնելուց: Մյուս կողմից էլ Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէր այդ պատմության մեջ ներքաշվել ամբողջությամբ Երևանի կողքին կանգնելով: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր  գործընկերներ են…

Երևանի ամենամեծ տխրությունն ազգային օդուժի ստեղծումն է: Օրինակ, Հայաստանի ռազմաօդային ուժերի թվով մոտ 100 մարտական ինքնաթիռներն այս պատերազմում համարվում էին քիչ թե շատ մարտունակ զորամիավորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել