Երբ մենք խոսում ենք Հայաստանի իշխանությունների անկարողության կամ չցանկանալու մասին, տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական ցնցումների նախաշեմին` վարելու այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է երկրի հզորացմանը` մենք նպատակ չենք հետապնդում քննադատել հանուն քննադատության, այլ գոնե ինչ -որ կերպ ազդել այն գործընթացների վրա, որոնք մեզ բոլորիս տանում են դեպի աղետ, ինչը ըստ թուրքական և ադրբեջանական սցենարների վերջնականապես կփակի Հայկական հարցը:
Անհեթեթ որոշումները, իրավիճակի անգրագետ գնահատումը, արտաքին ճակատում բացարձակապես ոչ ադեկվատ շարժումները խելագար տեմպերով գեներացնում են սպառնալիքի այնպիսի մակարդակ երկրի համար, որ նույնիսկ մեր թշնամիները շվարած են մնում փաշինյանական կառավարության անձեռնահասության և պարզունակության մակարդակից:
Վառ օրինակ է հանդիսանում ներկայիս իշխանությունների կողմից Թուրքիայից և Ադրբեջանից «խաղաղության» մշտական մուրացկանությունը: Ես բազմիցս զգուշացրել և շարունակում եմ պնդել, որ փաշինյանական իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական ագրեսորին հանդարտեցման քաղաքականությունը անխուսափելիորեն կհանգեցնի նոր կորուստների և Հայաստանի ՝ որպես հայերի ազգային օջախի գոյության, սպառնալիքի:
Եթե ցանկանում եք խաղաղություն, ապա արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի սպառնալիք ներկայացնող երկրների վրա բազմավեկտոր ճնշման սկզբունքով:
Ճնշումն ունի երեք հիմնական վեկտոր ՝ տնտեսական, ռազմական և դիվանագիտական: Եվ եթե Հայաստանը ներուժ չունի ճնշման տնտեսական և ռազմական ձևի դեպքում, ապա դիվանագիտական տեսանկյունից մենք ունենք գործունեության բավական լայն շրջանակ `գոնե փոքր ուժով գործընթացների վրա ազդելու համար:
Օրինակ՝ այժմ տարածաշրջանում ձևավորվում են կոալիցիաներ, քաղաքական կառույցներ, դաշինքներ, որոնք կոչված են դադարեցնելու կամ թուլացնելու տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական էքսպանսիան։ Որպես օրինակ, Հունաստանում, զորավարժություններ են անցկացվում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և հենց Հունաստանի մասնակցությամբ:
Հիմա հարցն այն է, թե ինչո՞ւ Հայաստանը, գոնե դիտորդի մակարդակով, չի մասնակցում վարժանքներին:
Կամ ինչո՞ւ Հայաստանը չի արտահայտում իր պաշտոնական վերաբերմունքը Սիրիայում թուրքական ագրեսիայի և Իդլիբում թուրքական զորքերի կենտրոնացման նկատմամբ:
Հայաստանը բազմաթիվ օրինակներ ունի Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշման մակարդակը բարձրացնելու համար:
Ինչո՞ւ է Հայաստանը անտեսում Թուրքիայի վրա իրական ճնշման սուբյեկտ դառնալու հնարավորությունը, այլ դառնում է թուրքերից «խաղաղություն» մուրացող օբյեկտ:
Հռետորական հարց է։
ՀԳ .Տպավորությունն է ձևավորվում ,որ իշխանավորները ուղղակի հրաժարվում են ընդունել իրենց քայլերի և տեսլականի ներքո գեներացվող աննախադեպ վտանգների մակարդակը։
Ապրում ենք "հպարտ" աբսուրդի և "պողպատե" անհեթեթություն հաղթարշավի երկրում ։
Մինչև ու՞ր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/884125612496041
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել