Իրանին ազգայնական հատվածը թվիթերում Թուրքիայի դեմ բավականին ակտիվ քարոզչական գործողություններ են իրականացնում։
Հասկանալով, որ իրանական բեռնատարների ճանապարհը փակելը, (ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային անցակետերից մեկում) Բաքվի կառավարչի ինքնուրույն որոշման արդյունք չի կարող լինել, Էրդողանին շատ պարզ ու ուղիղ տեքստով հիշեցնում են, որ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելուց պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ունի քրդական խնդիր, որը կարող է ցանկացած պահի ակտիվանալ և վերածվել լուրջ բախումների Թուրքիայի ներսում։
Վերջում էլ ավելացնում են, որ Թուրքիայի համար Իրանի դեմ պատերազմը կնշանակի Թուրքիայի մասնատում։
Եվ այս ամենը Նախիջևանի ու, այսպես կոչված, Ադրբեջանական Հանրապետության սահմանի ողջ երկայնքով ընթացող լայնածավալ հարձակողական զորավարժությունների համատեքստում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/4482021471861317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել