Lurer.com-ը գրում է.

Յալթայի բնակիչներից մեկը տեղամաս է եկել «վերարկուով ձիու» տեսքով: Այս դրվագի մասին հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:

«Ընտրողները տարբեր են Յալթայում: 514 -րդ տեղամասում, օրինակ, քվեարկության է եկել «վերարկուով ձին»,-գրել է նա Facebook-ում՝ ցուցադրելով վերջինիս մասնակցությամբ տեսանյութը:

Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 17-19-ը Ռուսաստանի քաղաքացիները կընտրեն ութերորդ գումարման Պետդումայի 450 պատգամավոր: 
Այս տարի ընտրություններին գրանցվել է 3,8 հազար թեկնածու 14 կուսակցությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել