Եկեք մեկընդմիշտ վերջ տանք զարմանքով մեր ծնկներին հարվածելուն, թե բա հասե՜՜՜ք, «երկիրը հանձնում են թուրքին,կիսում ու դատարկում են»:
Դա այլևս իրողություն է և մեր հուզական "լացուկոցը" ոչ մի կերպ իրավիճակի վրա չի ազդում։
Մենք պետք է նաև սթափ գիտակցելով որպես իրողություն ընդունենք, որ ներկայիս կառավարությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը լիովին չի համապատասխանում Հայաստանի,Արցախի և ողջ հայության շահերին:
Վերջ։
Ֆիքսում ենք սա:
Քայլ երկրորդ.
Հայաստանի իշխանությունների թուրքահաճո քաղաքականության ռացիոնալ բացատրություն փնտրելու կարիք չկա:
Ապրիորի չի կարող լինել ռացիոնալ բացատրություն այն քաղաքականությանը ,որը իսպառ անտեսում է ազգային և պետական շահերը,որքան ձեզ տարատեսակ "լօլօներ" կարդան ներկայիս իբր "գերսուպերգիպերխաղաղասեր" ՀՀ֊յան իշխանությունները "խաղաղության դարաշրջանի մասին",մենք ունենք լրիվ հակառակ իրավիճակ :Այսինքն,ներկայիս իշխանությունները իրենց ապաշնորհ ,անգրագետ և փուրքահաճո քաղաքականությամբ տանում են երկիրը դեպի նորանոր ցնցումների և պարտությունների։
Երրորդ ՝ փաշրնյանական իշխանության ներկայացուցիչները բերում են երկու փաստարկ ՝ արդարացնելու հայկական տարածքների օկուպացիան թուրք֊ադրբեջանական վայրենիների կողմից (մի հատ մտածեք իրավիճակը որքան աբսուրդային է և հրեշավոր):
Առաջինն այն է, որ ազերները խորհրդային քարտեզների համաձայն ԻԲՐ իրավունք ունեն Սյունիքի մի մասի նկատմամբ, և երկրորդը, որ Հայաստանի սահմանները գծված են 2000 -ականներին ընդունված Հայաստանի տարածքային բաժանման մասին օրենքին համապատասխան:
Երկու փաստարկներն էլ անմիջապես խարխլվում են հետևյալ փաստերով:
Եթե ասում եք, որ սահմանները պետք է գծված լինեն խորհրդային քարտեզների համաձայն ( նույնիսկ պարզ չէ,թե որ ՞ քարտեզը ի նկատի ունեն), ապա ստացվում է, որ դուք պաշտպանում եք ադրբեջանցիներին ձեռնտու քարտեզագրությունը ՝ լիովին անտեսելով Հայաստանի կենսական շահերը (սա տրամաբանական եզրակացությունն է,հաշվի առնելով թե Հայաստանի որ ինքնիշխան տարածքներում են տեղակայվում թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը ըստ ինչ որ անհասկանալի քարտեզների ) :
Երկրորդ՝ նույնիսկ եթե ենթադրենք (ընդամենը միայն ենթադրենք ), որ խնդրի արմատը ծագել է իբր «նախկինների» կողմից ընդունած Հայաստանի տարածքային բաժանման մասին օրենքից, ապա ի՞նչն էր ձեզ խանգարում փոխել այս օրենքը: Հատկապես, որ այս օրենքը չունի որևէ իրավական ուժ միջպետական սահմաններ հաստատելու համար:
Սա շատ հստակ և պարզ հարցերի ցանկն է ,որը ուղղակի ոչնչացնում է իշխանությունների ինքնաարդարանալու փորձերը։
Պարզապես սարնասրտորեն փաստենք։
Այսօր իշխանությունների կողմից ընդամենը իրականացվում է ակնհայտ մանիպուլյացիա ՝ իրենց ապազգային դիրքորոշումը արդարացնելու հարցում:
Վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել