Pastinfo.am-ը գրում է.

ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկա չի եղել։ 

Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ օդանավի անսարքության պատճառով։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Խոսնակը տեղեկացրեց, որ օդանավը եղել է քաղաքացիական։ ԱԳ նախարարի այցը Դուշանբե նախատեսված է վաղը։

«Նա վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասաց Վահան Հունանյանը։

Առավոտյան ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որտեղ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները ներկա չէին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել