Երբ հանրության <<հավատավոր>> շերտին համոզում են, որ մեր այսօրվա դժբախտությունների պատճառը <<նախկիններն>> են, ես, կարծես, սկսում եմ ընդունել այս <<արդարացումը...>> Ընդունում եմ, քանի որ ականատեսն եմ մի իրողության, երբ ընդամենը երեկ նույն այդ <<նախկիների>> շարքում էին նաև նրանք, ովքեր զբաղեցնելով բավականին պատասխանատու պաշտոններ (ՀՀ նախագահ, Գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ......), այսօր էլ շարունակում են ոչ միայն մնալ նույն պաշտոններում, այլև իրենց <<հանդուրժողականությամբ>> ու <<հավատարմությամբ>> փայլում են ավելի մեծ ջանասիրությամբ, քան դա դրսևորում էին <<նախկինների>> ժամանակ...
Այսուհանդերձ... իրական <<նախկիները>> նրանք են, ովքեր չեն հարմարվում իրենց ստեղծածն ավերող <<ներկաների>> և նրանց հետ հանցավոր համագործակցության մեջ մտած <<նախկին-ներկաների>> պետականաքանդ գործընթացներին... <<Ներկանները>> հայրենադավ են, իսկ <<նախկին-ներկաները>>՝ կրկնակի հայրենադավ, քանզի վերջիններս անում են այն, ինչը կգերադասեր չանել ազնիվ <<նախկինը...>>
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1335147323567937&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել