Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն:
Նախնական տեղեկություններով Հայաստանի ինքնիշխան տարածքները Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին են հանձնվել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիմքով՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով, որում առկա են ՀՀ քր. օր.-ի 299 և 308 հոդվածի երկրորդ մասի (պետական դավաճանություն և պաշտնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներ:
Արդեն 1 ամիս է ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղիով երթևեկող ՀՀ քաղաքացիներին, այսօր էլ արգելափակել են դավաճանաբար թշնամուն հանձնված ճանապարհով երթևեկող իրանական բեռնատար մեքենաների ազատ տեղաշարժը:
Բոլոր պետական դավաճանները պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10215412265380016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել