Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: 

Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը կգրանցվի Արարատի, Արմավիրի մարզերում ու Վայոց Ձորի նախալեռներում՝ +32 աստիճան։ Առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մի քանի մարզերում գիշերային ժամերին՝ +7 աստիճան։

Երևան սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +29-ից +31, երեկոյան՝ +24-ից +26 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել