Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե արցախցիք իբրև «փախել են» ու չեն մասնակցել վերջին պատերազմին:
Արցախի ՄԻՊ-ը հրապարակեց Արցախից զոհվածների (ու անհետ կորածների) թիվը: Երեք պատերազմների արդյունքում, ինչպես նաև «խաղաղ» պայմաններում զինվորական ու քաղաքացիական զոհերի կեսը Արցախի Հանրապետությունից են: Արցախի գրեթե յուրաքանչյուր ընտանիքում գոնե մի զոհ կա երեք պատերազմներից հետո:
Եթե հավատանք հրապարակված թվերին, ապա 44 օրյա պարտերազմում զոհվել են Արցախում բնակվող մեր հայրենակիցներից 1000-ից 7-ը, իսկ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներից՝ 1000-ից 2-ը։
Դե իհարկե, մարդ պետք է բունկերներում թաքնված լիներ, կամ Քոչարյան Անդոյի նման Մարիոթի սեղանի տակ մտներ, որ համարվեր կռված: Մարդ պետք է Նիկոլի կնոջ նման չգիտեն որ խրամատի մոտ նկարվեր, երբ կողքը ֆեն ու տաք ջուր կա, որ դուք էլ ասեիք թե կռված ա, մարդ պետք ա Միրզոյան Արարատի ու Ռոմանոսի նման Արայիկի սենյակում մնար, որ ասեիք, թե կռվում են: Մարդ պետք ա Ալեն Սիմոնյանի նման հայտարեր, որ Աղդամն իր Հայրենիքն է, բայց այդ Հայրենիքը չպաշտպաներ, իսկ դուք ասեիք, թե կռվել է:
Արցախցին, որ փախնող լիներ 30 տարի շարունակ կփախներ, ոչ թե կմնար ու իր քաղաքաներն ու գյուղերը կկառուցեր, հողը կմշակեր և այլն և այլն։ Այո, եղել են դեպքեր, բայց պետք չէ մի քանիսի պատճառով ամբողջ Արցախը կամ բոլոր արցախցիներին պիտակավորել: Այդպես պիտակավորող եք, ավելի լավ է տանը պահածոներ, պատերազմի օրերին փողոցներում իրենց մեքենաների «պրիյոմնիկները զլած», տարբեր ակումբներում տժժացողներին, ականանետի ձայնը լսածներին և անտառներով փախնող ոստիկաններին պիտակավորեք: Չշարունակեմ։ Կռվող տղերքը այս պատերազմում ավելին են արել, քան հնարավոր էր։ Բայց հող հանձնելու պատրաստ կապիտուլյանտները՝ «օրենքի ուժով» և հասարակության ցածր ինտելեկտով խավերի թողտվությամբ կապիտուլյացրել են Արցախը։
Մենք այս պատերազմում էլ կհաղթեինք, եթե մեջքից չհարվածեին, չդավաճանեին ու չծախեին: Մենք կհաղթեինք...
Մենք կրկին կհաղթենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել