նիկոլենք ամեն բան անում են, որ որքան հնարավոր է շուտ մոռացության մատնեն Արցախի կորուստը, զոհված տղերքի հիշատակը, տեղահանվածների ու գերիների թեման։ Արցախի թեման ջրում են իրենց անհայրենիք լնգուլավազների միջոցով Արցախը արժեզրկելով, արցախցուն վախկոտ ու փախչող ներկայացնելով։ Զոհված տղերքի հիշատակը մոռացության են մատնում իրենց փառատոններով, տոնական միջոցառումներով ու փարթիներով։ Ուզում են ցույց տալ, որ՝ «տեսեք, ժողովուրդն օքեյ ա էս ամենի հետ, արդեն սաղ մոռացել են, ինքնամոռաց տժժում են, մեր արածն էլ են մոռացել, էդ դուք եք մնացել «հետամնաց»։ Դուք էլ մոռացեք, անցնենք առաջ»։
Գերիների թեման ջրվում ա, որ իրանց ընդեղ լավ են նայում, գռզոնյուզն էլ այդ մասին ռեպորտաժ ա պատրաստում, 1-2 գերու խոսցնում, ովքեր փաստում են, որ դիմանալու պայմաններ են, դե իսկ տեղահանված ու 30 տարվա արած-դրածը մեկ օրում կորցրած մարդկանց ներկայացնում են որպես վախկոտներ, ովքեր թողել ու փախել են իրենց տները։ Չեն ասում ինչի՞ ու ի՞նչ հանգամանքներում են էդ մարդիկ փախել, չեն ասում, որ նույն Հադրութում մի ընտանիքից 3 տղամարդ ա զոհվել էս պատերազմում։ Դրա մասին լուռ են, իրանք հրաման ունեն հադրութցիներին վախկոտ ու փախնող հանելու։
Էս ամենի դեմն առնելը յուրաքանչյուրիցդ է կախված։ Սա ոչ ֆինանսական միջոցներ ա պահանջում, ոչ ֆիզիկական։ Ընդամենը ձեզնից պահանջվում ա ՀԻՇԵԼ։ Հիշել տղերքին, հիշել Արցախը, հիշել գերիներին ու տեղահանվածներին։ Դուք ձեր տանն ապրում եք, ոչ ոք այն չի խլել, ձեր երեխաները ձեր կողքին են, ձեր հարազատների շիրիմները՝ ապահով։ Ձեզնից ընդամենը պահանջվում է էս ողջ անհայրենիքության մեջ չկորցնել ձեր մարդ տեսակը, ձեր արժեքներն ու բարոյականությունը։
Տենց մի առած կա, երբ մի մարմնավաճառ Սոկրատին ասում է.
-Սոկրատ, դու էլ պետք ա ասես խելացի՞ ես։ Ժամերով փիլիսոփայություն ես կարդում, ու քո կողքն ընդամենը 4-5 հոգի են, բայց ես, եթե մի հատ մատս ճտցնեմ, 20 հոգի կգա հետևիցս։
Սոկրատը պատասխանում է.
-Քո տարած ճանապարհը դեպի ներքև է իջնում, քո հետևից գալը հեշտ է ու ջանք չի պահանջում։ Ամեն մեկն էլ կարող է գալ։ Իսկ իմ քարոզած ճանապարհը դեպի բարձունք է տանում։ Այնտեղ կարող են բարձրանալ միայն ընտրյալներն ու ուժեղները։
Առակը կցուցանե՝ անտեսեք ձեզ ներքև քաշող մարմնավաճառներին ու գնացեք միմիայն վեհ ու արժանապատիվ գաղափարների հետևից։ Առանց այն էլ մարմնավաճառների ետևից գնացողները շատ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել