Մի տղամարդ անտառում մի վայրի ձի տեսավ, բռնեց նրան ու բերեց տուն:
- Այ քեզ բան, — ասացին հարևանները,- հենց այնպես ձիու տեր դարձար, բախտդ բերել է:
- Չգիտեմ, բախտս բերել է, թե ոչ… — պատասխանեց նա:
Նրա որդին որոշեց հեծնել այդ ձիուն, սակայն ձին կամակոր էր և նրան թամբից վայր գցեց:
Տղան կոտրեց իր երկու ոտքերը:
- Ահ, ինչ դժբախտություն, — բացականչեցին հարևանները, — ինչ վատ է:
- Ես չգիտեմ` լավ է դա, թե վատ, — պատասխանեց տղամարդը:
Շուտով պատերազմ սկսեց, և բոլոր պիտանի տղաներին տարան բանակ:
Հարևանների տղաները նույնպես գնացին պատերազմ և զոհվեցին:
- Քեզ լավ է, — ասում էին որդեկորույս հարևանները, — քո որդին կենդանի մնաց:
- Ես չգիտեմ` լավ է դա, թե վատ, — նախկինի պես պատասխանեց տղամարդը…
Սալվադոր Դալի, «Կայսերական հուշարձան ձոնված կին-երեխային, Գալա (Ուտոպիստական երևակայություն)», 1928