Օրվա առակը՝ Լա՞վ է, թե՞ վատ


12:03 , 20 օգոստոս, 2013

Մի տղամարդ անտառում մի վայրի ձի տեսավ, բռնեց նրան ու բերեց տուն:

- Այ քեզ բան, — ասացին հարևանները,- հենց այնպես ձիու տեր դարձար, բախտդ բերել է:

- Չգիտեմ, բախտս բերել է, թե ոչ… — պատասխանեց նա:

Նրա որդին որոշեց հեծնել այդ ձիուն, սակայն ձին կամակոր էր և նրան թամբից վայր գցեց:

Տղան կոտրեց իր երկու ոտքերը:

- Ահ, ինչ դժբախտություն, — բացականչեցին հարևանները, — ինչ վատ է:

- Ես չգիտեմ` լավ է դա, թե վատ, — պատասխանեց տղամարդը:

Շուտով պատերազմ սկսեց, և բոլոր պիտանի տղաներին տարան բանակ:

Հարևանների տղաները նույնպես գնացին պատերազմ և զոհվեցին:

- Քեզ լավ է, — ասում էին որդեկորույս հարևանները, — քո որդին կենդանի մնաց:

- Ես չգիտեմ` լավ է դա, թե վատ, — նախկինի պես պատասխանեց տղամարդը…

Սալվադոր Դալի, «Կայսերական հուշարձան ձոնված կին-երեխային, Գալա (Ուտոպիստական երևակայություն)», 1928