Մինչ այս իշխանությունները, խենթ խաղաղասիրության և իրենց արտաքին քաղաքականության "գլոբալիստական" հայեցակարգի նոպայի մեջ, պատրաստվում են "բարիշելու" թուրք-ադրբեջանական մարդասպան ահաբեկիչների հետ, նույն ադրբեջանցիները շատ ակտիվորեն աշխատում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում:
Օրինակ՝ նրանք ակտիվորեն կառուցում են բիզնես ենթակառուցվածքներ կամ վաճառում հայկական քաղաքներից և գյուղերից սպանված կամ վտարված հայերի գույքը և տները:
Իսկ գուցե հայկական գերխաղաղասեր իշխանությունները գոնե ինչ -որ կերպ արձագանքե՞ն Արցախի օկուպացիայի օրինականացման գործում միջազգային բիզնես կապիտալի ներգրավվածության փաստերին։
Օրինակ ՝ ինչո՞ւ Հայաստանից չկա բողոքի գոնե մեկ նոտա բրիտանացիներին։
Գուցե Հայաստանում պարզապես տեղյակ չեն, որ հոկտեմբերի 27-ին, երբ Լեռնային Ղարաբաղում մարտերը դեռ շարունակվում էին, բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը հայտարարեց Արցախի օկուպացված տարածքներում ոսկու որոնման և արդյունահանման աշխատանքներ սկսելու ծրագրերի մասին:
Հիշեցնենք , որ Anglo Asia Mining- ի ղեկավարներից մեկը Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն է:
Իրականում, պետք չէ միջազգային կառույցներից որևէ մեկին մեղադրել:
Մեծ հաշվով նրանք գնում են այնտեղ, որտեղ իրենց բիզնեսի անձեռնմխելիությունը երաշխավորված է։ Իսկ ինչու՞ են մեր հողերում ապորինի գործնեություն իրականացնող ընկերությունները իրենց զգում այդքան "արխային"։
Իսկ մի գուցե խնդրինրը մեր մեջ է, ավելի ճիշտ այն հանգամանքի ,որ ներկա հայկական իշխանությունները պատրաստվում են տարածաշրջանում իբր «խաղաղության դարաշրջան» բացել: Այլ կերպ ասած, ՀՀ ի ներկա իշխանություններն ասացին, որ գործնականում որևէ ուժային գործողություն չեն ձեռնարկի օկուպանտների դեմ և փաստացի համաձայն են և՛ Հայաստանը, և՛ Արցախը շուրջ տեղի ունեցող կործանարար գործընթացների հետ :
Այնպես որ, մի փնտրեք մեղավորներ դրսից, լուրջ եմ ասում:
Հ․Գ․
Ես շտապում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր հույս ունեն, որ հայերը խոնարհաբար կընդունեն «մահապատիժը», չնայած հայ հասարակության ուղեղի ամբողջական լվացման փորձերին:
Վաղ թե ուշ այս համատարած գլոբալիստական (թուրքահաչո) աբսուրդը կավարտվի...և մենք ԱՆՊԱՅՄԱՆ կվերականգնենք մեր Պատիվը ,Արդարությունը և միասնական Հայրենիքը։
Չկասկածեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/872286400346629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել