Արարատի մարզում խաղողագործները այսօր դարձյալ փակել էին ճանապարհը, քանի որ խաղողի մթերման գինը ընկել է մինչև 100-110 դրամ։ Նախորդ տարի նույնպես փակում էին ճանապարհը` մթերման ցածր գնի և ընդհանրապես մթերման խնդիր ունենալու պատճառով, բայց քանի որ նախորդ տարի նիկոլիզմը խնդիրը սկզբում պատճառաբանում էր կորոնավիրուսով, հետո` էլ պատերազմով, իսկ դրանից առաջ էլ 《100 փաստ》հեքիաթների շարքում նշում էին բողոքների բացակայությունը, այս տարի նույնիսկ պատճառ էլ չեն ուզում հորինեն։ Չէ որ, ընտրություններն արդեն ավարտվել են, խաղողագործներից շատերը հպարտորեն 《պողպատե》 մանդատը տվել են ՔՊ-ին ու հիմա վայելում են հետևանքները։
Ի դեպ` նախկինում, երբ նման ակցիաներ էին լինում, 《նախկինների》լրատվամիջոցները գնում և կանգնում էին գյուղացու կողքին, լուսաբանում նրա խնդիրը, փոխարենը գյուղացիներից ոմանք տեղում《շնորհակալություն》 էին հայտնում լրագրողներին` թե բա Արմնյուզն ու Թիվի 5 պիտի փակվի։
Այս տարի ոչ նիկոլահպատակ լրատվամիջոցների լուսաբանման կարիքն եք ունենալու, երբ խեղդվելուց լինեք ձեր հոգսերի մեջ, իսկ առանց ընդդիմության և լրատվամիջոցների ճնշումների` նիկոլիզմը ոչ մի խնդիր չի լուծելու։
Նիկոլի թվին կյանքը 《լավացելա》, խաղողը նախկինների ժամանակ 150 դրամով էին ընդունում, հիմա` 100դրամով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել