168.am-ը գրում է․

«Թալիբան»-ը որոշել է ռազմական գործողություն սկսել Փանջշերում Դիմադրության ճակատի ուժերի դեմ: Այդ մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը:

Դա տեղի է ունեցել նրանց առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո, ճշտվում է նյութի մեջ՝ վկայակոչելով շարժման աղբյուրը: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակում են անցկացրել եւ գրավել բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:

Ավելի վաղ Ահմադ Մասուդը, հայտարարել է որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նոր իշխանություններն ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել