6 գ չոր խմորիչը խառնել 5-6 ճ. գդալ շաքարավազի հետ, ավելացնել կես բաժակ (125մլ) գոլ կաթ (մատը պետք է չայրի), խառնել, ավելացնել 1 ձու, 15 գ փափուկ կարագ, մի քիչ աղ, վանիլ և մոտ 400 գ ալյուր: Հունցել, ծածկել և դնել տաք տեղ (ես խմորն անելու ընթացքում միացնում եմ ջեռոցը, հետո անջատում եմ և խմորը ծածկում ու դնում եմ անջատված տաք ջեռոցի մեջ, այդպես խմորը շուտ է բարձրանում), որ բարձրանա: Մոտ 2 ժամից խմորը պետք է 2 անգամ ավելացած լինի, նորից հունցել, թողնել մոտ 1 ժամ: Կաթսայի մեջ մոտ 700 մլ ջուր եռացնել, ավելացնել 2 ճ. գդալ շաքարավազ: Խմորից կտորներ պոկել, պարանի տեսք տալ, ծայրերը միացնել, մի քանի վայրկյանով գցել եռացող ջրի մեջ, հենց բարձրանան, հանել, դնել ջեռոցի տապակի վրա, վրան կարող եք խաշխաշի սերմ ցանել: Թխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոցում 15 րոպե: Բարի ախորժակ :)
Բաղադրատոմսի սկզբնաղբյուրը՝ այստեղ: